Սահմանադրության օրվա առթիվ Սիմոնյան Ալենն է ուղերձ հղել՝ փորձելով թողնել այն արժևորող պետական այրի տպավարություն: Օրինակ՝ հայտարարելով, թե օրը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը՝ Ալենը համոզմուք է հայտնել, որ Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ, քանզի այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է: «…Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ…»,-մասնավորապես՝ հայտարարել է Ալենը:
Անկախ պետականության, իրավական մտածողության հերն անիծած ուժի կարկառուններից մեկը խոսում է ինքնությունից ու արժանապատվությունից:
Սահմանադրության օրվա խորհուրդը Հայաստանում այն օրը կորցրեց իր նշանակությունը, երբ Նիկոլն իր ձեռքն առավ Հրայր Թովմասյանի գրիչը կամ հայտարարեց՝ կա՞մի դատավոր, որ իր աասածը չանի: Հիմա էլ կատարվում է այն, որ Հայաստաի վզին թուրքերն իրենց սրտի Սահմանադրությունն են ցանկանում փաթաթել, որի բուն նպատակը «Արևմտյան Ադրբեջան» ստանալն է: Ու այս ամենը հնազանդորեն կյանքի կոչող թիմի դեմքերից մեկը խոսում է հուլիսի 5-ի խորհրդի մասի՞ն:
Մի երկրում, որտեղ Ալենը դեմք է համարվում, Սահմանադրության կամ դրա օրվա արժեքն է՛լ ո՞րը պիտի լինի…



