Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»,-եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Թբիլիսի այցի շրջանակում հանդիպել են Վրաստանի իշխանության ներկայացուցիչներին և վրացական կողմի հետ ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել