Tert.am-ը գրում է.

Արդադատության նախարար Սրբուհի Գալյանը հերթական անգամ կիսատ թողեց ճեպազրույցը լրագրողների հետ: Նախ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի Փաշինյանի կողմից հոգևորականների և եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, մանավանդ որ շրջանառվում է, թե դա սահմանադրական կարգի տապալում է:

Գալյանն ի պատասխան նշեց, թե ստիպված է դասախոսություն կարդալ, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը: Երբ նախարարը սկսեց բացատրել, թե ինչ է սահմանդրական կարգի տապալումը, լրագրողները նշեցին, որ դասախոսությունը լսարանում կարդա և հարցերին պատասխանի ըստ էության:

«Արդեն որերորդ անգամ է, ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր՝ իրականում շատ տարօրինակ և անհարգալից պահվածքին: Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես ասում եմ»,- ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել