Իսրայելի գործողությունները Իրանին ստիպել են հրաժարվել Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ դիվանագիտական ճանապարհից, ուրբաթ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք դիվանագիտական ուղու վրա էինք, խորհրդակցություններ էինք անցկացնում մեր օմանցի գործընկերների հետ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ, սակայն «սիոնիստական ռեժիմի» ագրեսիան մեզ ստիպեց հեռանալ դիվանագիտական ուղուց», -հեռախոսազրույցում ասել է իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



