Hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանի մինչև 21 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաքի շրջանակներում հերթական հանդիպումն է անցկացրել:

Ինչպես հայտնոււմ են այդ երկրի ԶԼՄ-ները, այդ տարիքի ընտրանու մրցակիցը եղել է Չեռնոգորիայի հասակիցները:

Մրցավեճն ավարտվել է 0:0 հաշվով։

Եզրափակիչ սուլիչից հետո երկու թիմերի խաղացողների միջև լարվածություն է առաջացել։ Վեճը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել