2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ Նիկոլն անդրադարձել է իր հեծանիվին՝ հայտարարելով. «Քաղաքացիների ընկալումն առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար հանրահռչակման ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը որոշակի բյուջետային ծրագրի իրականացում է՝ ցույց տալու, որ ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չէ ուղղակի: Կներեք, բայց, իմ կարծիքով, ամոթ է, որ չքշի»:

Նիկոլը փորձել է արդարացնել իր ծամածռությունը, երբ կրծեքերը կախած ու սարեր, ձորեր ընկած՝ ազգի առաջ հեծանիվ էր վարում: Չբավարարվելով Հայաստանով՝ նույնն էր անում նաև աշխարհի տարբեր հատվածներում՝ իբր պրոպագանդելով առողջ ապրելակերպ, բայց ինքն իրեն ու Հայաստանը դարձնելով իսկական մասխարա,ծազրի առարկա: Մինչ Իլհամը զորավարժություններ էր անում ու իր բանակը մարզում, հզորացնում, Նիկոլը, հեծանիվին նստած, կրծքերն էր մաշում ՝ ինքն իրեն՝ դեմոկրատ հռչակած: Երբ Իլհամը հարձակվի, հետարքիր է, կրծքերո՞վ է Նիկոլը Հայաստանը պաշտպանելու, թե՞ հեծանիվով տանկերի դեմ է դուրս գալու…

Ամոթը ոչ թե հեծանիվ չքշելն է, այլ այսքանից հետո Նիկոլին բարի քյալլա ասելը: Ցավոք, հասարակության մեջ դեռ կան որոշ տարրեր, որոնք, կորցրած իրականության զգացողությունը, շարունակում են վայ հեծանվորդին «բալետ անել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել