Մուրազի Բորիկը, պարզվում է, չի ընկալել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նպատակն իշխանափոխությունն է, այլ ոչ թե իշխանության գալը: «Իշխանափոխությունը որևէ պարագայում չի կարող նպատակ լինել»,-փիլիսոփայել էր Բորիկը:

Բորիկը իր մտածելակերպով ու արժեհամակարգով նմանվել է իրեն կերկոխ անողներին. նրանք էլ չեն հասկանում՝ ինչպես կարելի է անձնական ամբիցիաները վեր դասել ընդհանուրի շահից, չէ՞ որ այս տարիների նրանց գործունեությունը միտված է լոկ մի բանի՝ իշխանությունը վերցնելուն, ավելին՝ նրանց մոտ իշխում է այն տրամաբանությունը, ըստ որի՝ եթե իրենք չպետք է լինեն Նիկոլից հետո եկողները, ուրեմն ավելի լավ է՝ մնա Նիկոլը:

Բորիկների համար իշխանափոխության միակ նպատակը իշխանության գալն է, այլ ոչ թե երկրի փրկությունը: Եթե այդպես չլիներ, ԱԺ-ում նստելով չէին լեգիտիմացնի Նիկոլի իշխանությունն ու իմպիչմենտի գաղափարը չէին բոյկոտի. վախենում են, որ վերջնարդյունքում իշխանությունն այլ մարդու ձեռքը կարող է ընկնել, իսկ իրենք էլ լուսանցքից դուրս հայտնվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել