Օրերս էլ, ինչպես հայտնի է, ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն էր խոսել հայ-ադրբեջանական բախման մեծ հավանականության մասին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն փորձում է կանխել պատերազմը: Այսինքն՝ գերտերություններն արձանագրում են, որ Նիկոլի՝ խաղաղության մասին բոլոր տեսակի լոլոները բացառապես «օդ են», իսկ նրա այն պնդումը, թե ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն է լինելու, մաքուր պոպուլիզմ է ու իրականության հետ ոչ մի աղերս չունի:
Ոմանք, բայց հատկապես հակառուսական շրջանակները կարող են հակված լինել ՌԴ ՊՆ-ից հնչած այս հայտարարությունը մեկնաբանել որպես նախազգուշացում՝ Երևանին՝ հատկապես օրերս Երևան այցելած Լավրովի հայտարարոթյունների ու այստեղ հավաքված եվրոպացիների ֆոնին: Կարող են ասել, թե Մոսկվան անուղղակիորեն սպառնում է Երևանին, որ եթե հակառուսական կուրսը շարունակվի, ապա ազերիները կարող են Սյունիք մտնել, ու Մոսկվան չզսպի: Բայց ակնհայտ է, որ տվյալ դեպքում գործ ունենք իրադրության անաչառ մեկնաբանության հետ, քանի ո նույն Ռուբիոն էլ, ինչպես նշվեց, խոսել էր պայթյունավտանգ վիճակի մասին:
Ի՞նչ հետևություններ պետք է արվեն: Թիվ մեկ հետևությունն այն է, որ Նիկոլի՝ խաղաղության մասին հայտարարությունների իրական նպատակը հայ հանրության զգոնության թուլացումն է. պատերազմի վտանգը ոչ միայն չի թուլացել, այլև ահավոր սրվել է, և որքան այն սրվում է, այնքան խաղաղության մասին նիկոլական կեղծ թեզերն ավելի բարձր են հնչում:
Բայց ինչո՞ւ պետք է թուրքերը հրաժարվեն Հայաստանը գրավելուց, եթե դրա ղեկավարն իշխանության է բերվել՝ Հայաստանը կործանելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4166
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



