Տեղյա՞կ եք, որ Երրորդ հանրապետությունը ճանաչած ամենաառաջին երկրներից մեկը եղել է Թուրքիան: Ինչո՞ւ է Անկարան առաջիններից մեկը դա արել: Նա դա արել է, քանի որ 29743 քկմ-ով պետություն ձևավորվում էր ոչ թե իր, այլ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այսպիսով՝ Թուրքիան ապահովագրում էր իրեն ու ուրախությամբ արձանագրում, որ գործած ցեղասպանությունն ինքն այլևս մարսել է, և որ հետևանքներ չեն լինելու, Կարսի պայմանագիրն է հայ-թուրքական սահմանը գծելու, հայերը ընդամենը ՀԽՍՀ-ի սահմաններում են լեգիտիմ երկիր կերտելու: Նիկոլն ինչո՞ւ է 29743-ն անընդհատ շեշտում, շեշտում է, քանի որ նման սահմաններով ու ոչ կենսունակ հայկական պետությունը Թուրքիայի երազանքն է:
Թուրքերի՝ գուցե, բայց ոչ հայերիս. 29743 քկմ-ն որքան որ հայ ժողովրդի հերոսության ու մաքառման խորհրդանիշ է, այնքան էլ, ցավոք, կորստի. այն ամբողջական չէ ու դեռ կան բնիկ հայկական տարածքներ, որոնք պետք է մաս կազմեն հայկական պետության՝ սկսած Նախիջևանից ու Արցախից վերջացրած Կարսով ու Արարատով:
Քանի՞ քառակուսի կիլոմետր էր Հայաստանը դե ֆակտո մախքան 2020-ի արկածախնդրությունը, մոտ 42000: Ինչպե՞ս կարող է ներկայիս 29743-ը, որ իրականում այդքան էլ չի կազմում, չխորհրդանշել կորուստ: Այն ձեռքբերում կարող է համարվել Նիկոլի համար, որի երազանքը մինչև Չինաստան ու Ալթայ ձգվող Թուրքիայի քարտեզն է, բայց ոչ հայության, ոչ իսկական հայերի. 29743-ից էլ պակաս ներկայիս քատեզի հեղինակը մահաբեր Նիկոլն է:
Նիկոլը ինչ ուզի՝ կարող է ասել, բայց դրանից հայ ժողովրդի ընկալումները չեն փոխվելու: Եվ քանի դեռ կա մեծ Հայաստանի երազանքը, այն միշտ դամոկլյան սրի պես կախված է լինելու թուրքերի գլխին: Նիկոլը հավերժ չէ, դեռ հայ ժողովրդի գարուննէ գալու…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4163
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



