Ալենը արդարացրել է ոչ միայն «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ թշնամական խոսույթը, այլև Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ամբողջությամբ՝ պնդելով՝ ադրբեջանցիներին գրգռում է այն, որ մենք տարածքային պահանջ ենք դնում նրանց առաջ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար: «Ասում եմ՝ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջանն» կհիմնադրեմ: Բա այն մի մասը նկատում եք, այն մյուսը՝ ո՞չ»,-մասնաբվորապես՝ հայտարարել է Ալենն ու նման համեմատությունը հռչակել արդարացված:

Ալենը փաստացի որպես ագրեսոր է հռչակել արցախցիներին՝ մարդկանց, որոնց թուրքն էթնիկ զտման է ենթարկել: Ինչո՞ւ է Ալենը նման բան արել: Արել է, որպեսզի «մաքրի» Նիկոլին: Ինչպես որ 44-օրյա պատերազմի ու դրանում կրած պարտության համար է ՔՊ-ն նախկին իշխանություններին մեղադրում՝ ինքն իրեն անմեղ զոհ համարելով, այնպես էլ Ալենն է արցախցիներին մեղադրում Բաքվին իբր սադրելու համար,որպեսզի իրենց կերած կեղտերը ծածկի: Ա՛յ եթե արցախցիները վերանային, հօդս ցնդեին, ընդհանրապես չլինեին, Իլհամը Նիկոլի հետ ընկալելի, նորմալ հարաբերույուներ կկառուցեր ու Հայաստան էներգակիրներ կմատակարարեր, տնտեսոթյունը կծաղկեցներ, Հայաստանը դրախտ կսարքեր…

Ալենների վերջը գալու է ու գալու է շատ հանկարծակի, այնպես է գալու, որ իրենք էլ չհասկանան՝ ինչպես պատահեց, որ հանկարծակի կառավարակական կաբինետներից ԱԱԾ պադվալ ընկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել