«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ Նիկոլը հայտարարել է, որ ինքը սահմանադարական փոփոխություններ կնախաձեռնի այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ ստորագվելիք խաղաղության պայմանագիրը չհամապատասխանի ՀՀ Սահմանադրությանը, եթե ՍԴ-ն քննի ու որոշի, որ կա հակասություն: Իսկ եթե նման որոշում չլինի, ապա այն անմիջապես կուղարկվի ԱԺ:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը հայտարարում է, որ որևէ բան ստորագրելուց առաջ Հայաստանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը: Այստեղից ի պատասխան հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է դա անել, բայց մինչև 26 թ.-ը դժվար թե նման բան տեղի ունենա: Հիմա Նիկոլը փսատացի պայման է դնում թուրքերի առաջ՝ նախ՝ պայմանագիր, հետո՝ սահմանադրական փոփոխություններ: «Առյուծի կա՞թ է խմել», որ հանդգնում է իրենը «դնել»:

Իրականում Նիկոլը հասկանում է, որ եթե հենց հիմա դնի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու խնդիր, կարող է շռնդալից կերպով ձախողվել, հանրաքվեն կարող է տապալվել, իսկ այն լինելու է նաև իրեն վստահել-չվստահելու մասին: Եթե ընտրություններից առաջ այդ հանրաքվեն տապալվում է, ապա ինքնաբերաբար տապալվելու է նաև Նիկոլը, ուստի նախ պետք է վերարտադրվել, ապահովագրվել ու հետո միայն խոսել հանրաքվեի, սահմանադրակաան փոփոխությունների կամ այլ նմանատիպ բաների մասին: Նիկոլին պետք է, որ Իլհամը նախ ստորագրի պայմանագիրը, որից հետո միայն ինքը նախաձեռնի փոփոխություններ, քանի որ հակառակ պարագայում կարող է ուղղակի իշխանությունը կորցնել, ինչը չի կարող ձեռնտու լինել նաև թուրքերին:

Այնպես որ՝ այս խաղում Նիկոլի խնդիրը թուրքերի «դաբրոն» ստանալն ու վերարտադրվելն է, որից հետո արդեն Երևանն էլ կարող է Էրիվան դարձնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել