Պատճառներց մեկը, որ ստիպում է Անդոյին հանդես գալ նման հայտարարությամբ, սեփական դեմք ձեռք բերելու երազանքն է, ինքնահաստատման առկախված խնդիրը. տևական ժամանակ է՝ այս մարդը քաղաքականության մեջ այստեղից այնտեղ է վազում, ինչ-որ անհանգիստ շարժուներ անում ու նույնիսկ Ավինյան Տիկոյի դեմ պայքրարում, բայց դեռ չի հասցրել ընկալելի, անշփոթելի դեմք ձեռք բերևել քաղաքական դաշտում. նրան հիմնականում համարում են Քոչարյանի քաղաքական լակոտը, իսկ «Մայր Հայաստանը»՝ «Հայաստան» դաշինքի պրոքսին:
Այս իրավիճակը պայմանավորված է նախևառաջ այն փաստով, որ մարդիկ ունեն աչքեր ու բավարար գիտակցություն՝ վերլուծելու տեսածը: Մարդիկ տեսել են, թե ինչպես է Անդոն սպասարկում շատ կոնկրետ ուժի քաղաքական շահերը, հանուն այդ ուժի անգամ բարոյազրկվում՝ փողի դիմաց թիրախավորելով երրորդ նախագահին ու ՀՀԿ-ին և այլն: Որպեսզի Անդոն որպես երրորդ ուժ կայանա, նա պետք է դադարի անել այն, ինչը տվյալ պահին իրեն փող է բերում: Բայց նա, իհարկե դա չի անի. հասկանում է՝ չունի իրական պոտենցիալ՝ երրորդ ուժ դառնալու, իսկ անիմաստ տեղը զրկվել դոլարներից նա չի պատրաստվում. ուղղակի ուզում է լավ ապրել մարդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



