ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ից 17-ը կայցելի Կանադա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին: Այս մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։

«Նախագահ Թրամփը հունիսի 15-ից 17-ը կմեկնի Կանադա՝ G7-ի գագաթնաժողովին»,- ասել է նա լրագրողներին տված ճեպազրույցում։

Լևիտի խոսքով՝ Սպիտակ տունը հետագայում տեղեկատվություն կտարածի պետության ղեկավարի առաջիկա այցի մանրամասների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել