Հ1-ի սորոսական Հովոյին տված հարցազրույցում Սիմոնյան Ալենը խոսել է թմրանյութերի, մասնավորապես՝ մարիխուանայի մասին՝ նախ՝ հաստատելով որ անձամբ օգտագործել է, ապա՝ պնդել, որ ճիշտն այն օրինականացնելն է: Ըստ նրա՝ պետք է օրինականացնել, որ հնարավոր լինի վերահսկել. օղին մարիխուանայից շատ ավելի վատն է, բայց օրինանացված է: Ճիշտ է՝ միաժամանակ Ալենը խոստացել է դաժան պայքար տանել թմրանյութերի ծանր տեսակների դեմ ու վստահեցրել, որ երբեք ծանր թմրանյութեր չի օգտագործել:
Առաջին անգամ չէ, որ Ալենը խոսում է «պլանը» օրինականացնելու մասին. 2018-ին Ալենն էլ, «Օմեգան» էլ բաց տեքստով հայտարարում էին, որ նման նպատակ ունեն: Բայց հարցն այստեղ բոլորվին այլ է՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանն իջնել այնքան, որ խորհրդարանական երկրի ԱԺ նախագահը լիներ պլանքյաշ, մարիխուանայի սիրահար ու բաց տեքստով հանդգներ խոսել դրա օրինակնացման մասին՝ չհանդիպելով հանրային լուրջ դիմադրության: Ակնհայտ է, որ եթե Ալենը վախենար, որ իր մտադրությունները կարող են վատ անդրադառնալ ասենք Նիկոլի քաղաքական հեղինակության վրա, ապա դժվար թե այսօր կանգներ ու բաց տեքստով նման հայտարարություններ աներ: Սա նշանակում է, որ հանրային իմունիտետն ու արժեհամակրգն իջել որ հավասարվել են ալեններին:

Հետո էլ ուզում ենք, որ մեզ միջազգային ասպարեզում լուրջ ընդունեն: Ինչպե՞ս ընդունեն, եթե Հայաստանի ղեկավարներն ալեններն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել