Դանակով զինված քաղաքացին հարձակվել էր շտապօգնության բուժանձնակազմի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ։
ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակի շտապօգնության բուժանձնակազմը ինքնազգացողության վատացման համար կանչով մեկնել է Փարպի գյուղ, որտեղ ճանապարհին նկատել են կանչ տված պացիենտին, ով Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Ս.-ն է։
Բժիշկները մոտեցել են նրան, քանի որ ճանաչել են ու բազմաթիվ անգամ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն այս անգամ Ա. Ս.-ն, ըստ Աշտարակի շտապօգնության բժշկուհի Սիրանուշ Ա.-ի հայտնածի, եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել բժշկուհու հասցեին, ապա իր մոտ եղած դանակով փորձել է հարվածել, սակայն շտապօգնության 40-ամյա վարորդ Էդգար Մ.-ի հետ Ա. Ս-ի ձեռքից դանակը վերցրել են, ինչի հետևանքով թե՛ բժշկուհին, թե՛ վարորդը ձեռքի շրջանում ստացել են վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա Ս.-ն բազմաթիվ անգամ կեղծ ահազանգեր է տվել 911, շտապօգնություն, և մի քանի անգամ նրան տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գործող հոգեկան առողջության կենտրոն, սակայն չգիտես ինչու, ոչ մի բուժում չկատարելով, հետո համարել են, որ պացիենտը առողջ է ու դուրս են գրել հոգեկան առողջության կենտրոնից՝ պատճառաբանելով, թե ինքը համաձայն չէ մնալ այդտեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել