Թևանյան Անդոն, պարզվում է, որոշել է հակադրվել Մուրազի Բորիկի քարոզչական թեզերից ամենագլխավորին՝ Սերժ Սարգսյանի կողմից միտումնավոր կերպով Նիկոլին իշխանություն հանձնելու մասին բարբաջանքին. եթերներից մեկում հնչեցրած իր խոսքում որպես պարզունակ է որակել նման տեսակետն ու հայտարարել, որ չի ցանկանում մտնել այն պարզունակ վեճի մեջ, որ Նիկոլի թևից բռնեցին, բերեցին, դավադրություն արեցին և այլն: Ըստ Անդոյի՝ 2018-ը տեղի ունեցավ իշխանությունների կողմից վարված երկարամյա քաղաքականության հետևանքով:

Հիշեցնենք, որ մինչ այս Անդոն շարունակում էր քարոզել դավադրության մի տեսություն, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի կյանքի գլխավոր նպատակն է եղել իշխանությունը Նիկոլին փոխանցելը, իբր ի սկզբանե արվել է ամեն ինչ՝ այդ պահը հասունացնելու և այլն: Հիմա, փաստորեն, Անդոն «զադնի է դրել»՝ հասկանալով, որ չի կարողանում նման տխմարություններով «աչոկ» հավաքել: Ի դեպ՝ Բորիկը շարունակում է նույն այդ քարոզն անել՝ չհրաժարվելով փողի դիմաց փաստերի կեղծման անհեռանկարային պրակտիկայից:

Իսկ հնարավո՞ր է, որ որոշակի ժամանակ անց Անդոն սկսի խոստովանել, որ պատճառը ոչ թե նախկին իշխանւթյունների վարած քաղաքականությունն էր, այլ իր ու իր նմանների իշխանատյացությունը, Սերժ Սարգսյանին ամեն գնով վնասելու մոլուցքը, նույնիսկ սատանայի հետ դաշակցելու պատրաստակաությունը. կարծում էին ՀՀԿ-ն է այս երկրի գլխավոր պրոբլեմը, և եթե հաջողվեր ազատվել ու թեկուզ Նիկոլին բերել, փթթելու էր հայոց աշխարհը, Անդոն էլ հարստանալու էր մի այլ կարգի:

Հեռու չէ պահը, երբ Անդոն կխոստովանի ամբողջ ճշմարտությունը, ուղղակի դրա համար հարկավոր է, որ նրան սնողները խլեն ձեռքից լափամանը. հենց մի քիչ սովածացավ, պատմելու է 2018-ի ու իր տերերի մասին ամբողջ ճշմարտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել