Մուրազի Բորիկը, որի տերերը շարունակում են փնովել Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու քաղաքական ճանապարհը, քննադատել է  այն թեզը, ըստ որի՝ այն պատգամավորները, որոնք չեն միանա իմպիչմենտի գործընթացին, կհամարվեն Նիկոլական. հարց է բարձրացրել՝ արդյոք ճի՞շտ է  քաղաքական պրոցեսին  մոտենալ նման կերպ:

Բորիկի հարցադրումը մատնում է նրա տերերի իրական բնույթը. պայքար է գնում ոչ թե Հայաստանը Նիկոլի ճանկերից ամեն գնով ազատելու համար, այլ՝ իշխանության: Բորիկի տերերը հարցը դրել են հետյալ կերպ՝ կա՛մ մենք, կա՛մ թող մնա Նիկոլը: Սրա պատռճառն այն է, որ այդ տարրերը չեն կարողանում տանել այն միտքը, որ որևիցե քաղաքական գործընթացի արդյունքւոմ իշխանության կարող են գալ «նախկինները»:

Բորիկը վախենում է, որ իմպիչմենտի գործընթացը կարող է պատռել իրեն ֆինանսվորողների դիմակը, ինչը կզրոյացնի ինքնաբացահայտվածների վարկանիշը, որն այսօր էլ մնում է  ոչ նախանձելի: Մինչդեռ եթե իսկապես կա ցանկություն՝ ոչ թե ուղղակի իշխանության գալու, այլ Նիկոլին լիկվիդացնելու, ապա պետք է գործի դրվեն բոլոր քաղաքական գործիքակազմերը, որոնցից մեկն էլ իմպիչմենտն է, պետք է միավորվել,այլ ոչ թե բորիկների բերանին յուղ քսելով՝ տակից քանդել՝ անկախ նրանից, թե վերջնարդյունքում ընդդիմության որ թևն ավելի մեծ իշխանություն կունենա Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել