Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից  Օվալաձև աշխատասենյակի բուռն  վիճաբանությունից հետո։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
«Զելենսկին նամակ է ուղարկել նախագահին, նա ներողություն է խնդրել ամբողջ միջադեպի համար, որը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում։ Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր, և շատ քննարկումներ եղան մեր թիմերի և ուկրաինացիների և եվրոպացիների միջև, ովքեր նույնպես ներգրավված են այս քննարկման մեջ»,- ասել է Ուիթկոֆը, նշելով, որ Զելենսկու ներողությունն  «առաջընթաց» է համարում։ 

Այս շաբաթ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ շարունակելու խաղաղ բանակցությունները Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել