Գլխի պատռված հատվածը բժշկական լեյկոպլաստիրապատած «Չուպա Հակոբը» սոցցանցային հարթակում խնդրել է կարծիք հայտւնել իր այն առաջարկի մասին, ըստ որի՝ ծխախոտի վաճառքի տարիքը պետք է 18-ից հասցվի 21-ի: «Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է»,-գրել է Հակոբը, իսկ տեսաուղերձում հատկապես շեշտադրել բանակում ծխելու խնդիրը՝ հայտարարելով, թե շատ վատ է, երբ ծնողները, իրենց չծխող երեխաներին ճանապարհելով բանակ, երկու տարի հետո ստանում են ծխող զավակ:

Տեսնո՞ւմ եք, թե որքան հոգատար է Արշակյան Հակոբը հայ զինվորի հանդեպ, բա մի հատ ճակատի վերքը չպաչե՞նք: Իսկ որ ծնոնղերը բանակ են ճանապարհում իրենց առողջ երեխային, իսկ հետո կա՛մ այդ երեխան հետ չի վերադառնում, կա՛մ վերադառնում է կես մարդ դարձած, ոչի՞նչ, այդ խնդրի լուծման պահով Հակոբն առաջարկություն չունի՞ ներկայացնելու: Իհարկե, շատ լավ է, եթե Հակոբի գաղափարն օրենք դառնա, իսկ շատ ավելի լավ կլիներ, եթե առհասարակ ծխախոտը վերանար, բայց հարցը վերցնել ու փորձել դրանով փիառվել, կարող են միայն ՔՊ-ականները. իբր ժողվրդավար են, իբր ժողովրդի առողջության դարդն են: Զիվորի դարդն էիք, ինչո՞ւ տարաք բազմահազար երեխաերին գելի բերան տվեցի՞ք, տասնյակ հազարներին էլ դարձրեցիք հաշմանդամ: Ծխախոտի փոխարեն լավ կլնի, եթե «Չուպա Հակոբը» լուծի խաղաղ պայամններում բանակում աճող զոհերի ու հանցագործությունների խնդիրը, իսկ սիգարետի հարցը կսպասի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել