
Tert.amLife-ը գրում է.
«Դեպի Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից, հունաստանաբնակ երգչուհի Աթենա Մանուկյանը փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ համերգին ներկայանալու է «DaQueenation» երգով՝ 12-րդ համարի ներքո։
Երգը գրվել է քովիդի ժամանակ: Աթենան սպասել է հարմար առիթի այն հանդիսատեսի դատին հանձնելու համար: Կարծում է՝ ճիշտ ժամանակն է։
«Ինձ համար եվրատեսիլյան երգ էր, մտածում էի, որ անպայման մրցույթի համար պետք է թողարկեմ։ Երգը շատ պարզ ուղերձ ունի՝ յուրաքանչյուր մարդ, ով ջանասիրաբար աշխատում է ինքն իր և իր կարողությունների վրա, տեսնում է արդյունքը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
Նա պատմեց, որ շատ դժվարություններ ու խոչընդոտներ է հաղթահարել, բայց երբեք չի կոտրվել:
«Այդ ամենն ինձ դարձել է այն մարդը, որը կամ հիմա։ Ես սկսել եմ 0-ից ու քայլել դեպի իմ մեծ երազանքը:
Բոլոր նրանք, ովքեր հավատում են իրենց ուժերին, ժխտում են պարտությունները, կարող են զարգանալ ու դառնալ թագուհի»,-ասաց երգչուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: