News.am-ը գրում է․

Կանադացիները գնահատում են իրենց անկախությունը եւ չեն տարհամոզվի սպառնալիքների եւ վիրավորանքների պատճառով, ասել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրետիենը (1993-2003)՝ դիմելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա դիմումը հրապարակել է Globe and Mail-ը։

«Դոնալդ Թրամփ, ինչպես ծերուկը ծերուկին» Ուշքի եկ»,- գրել է քաղաքական գործիչը։

Կանադան երկու անգամ էլ Միացյալ Նահանգներից առաջ է մտել համաշխարհային պատերազմների մեջ՝ կռվելով եւ «զոհաբերելով շատ ավելին, քան մենք կարող էինք պատկերացնել», նշել է Քրետիենը։ Ավելին, շարունակել է նա, Կանադան «քաջություն ունեցավ «ոչ» ասելու ձեր երկրին, երբ փորձեց մեզ ներքաշել Իրաքում բնավ չարդարացված եւ ապակայունացնող պատերազմի մեջ»:

Նախկին վարչապետը դիմել է Կանադայի դաշնային եւ տեղի քաղաքական գործիչներին եւ նրանցից հաստատակամություն պահանջել։ «Բայց հոկեյում չես հաղթի՝ միայն պաշտպանությունում խաղալով: Մենք բոլորս գիտենք, որ երբ բավարարում ենք մի պահանջ, Թրամփը վերադառնում է մեկ այլ, էլ ավելի մեծ պահանջով։ Սա դիվանագիտություն չէ, սա շանտաժ է։ Մեզ այլ մոտեցում է պետք, որը կկոտրի այս արատավոր շրջանակը»,- ավելացրել է նա:

Քրետիենը հրապարակման օրը դարձել է 91 տարեկան։ Այս տարվա հունիսին կլրանա Թրամփի 79 տարին։

Թրամփը խոստացել է 25 տոկոս հարկ սահմանել Կանադայից եւ Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա, ինչպես նաեւ բազմիցս հայտարարել է Կանադան որպես 51-րդ նահանգ ԱՄՆ-ին միացնելու իր ցանկության մասին։ Ապագա նախագահը խոստանում է, որ Կանադայի քաղաքացիները 60 տոկոսով ավելի քիչ հարկեր կվճարեն, իսկ կանադական բիզնեսները «անհապաղ կկրկնապատկվեն չափերով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել