Գաղտնիք չէ, որ Ճապոնիան աշխարհում նորարարական կենտրոններից մեկն է։ Ամբողջ տարվա ընթացքում Ճապոնիան հյուրընկալել է մի շարք ազդեցիկ միջոցառումներ՝ համախմբելով առաջատար ձեռնարկատերերին, ներդրողներին և նորարարության առաջնորդներին ամբողջ աշխարհից: Այս իրադարձությունները ցուցադրել են բեկումնային տեխնոլոգիաներ, խթանել միջազգային գործընկերություններն ու ամրապնդել Ճապոնիայի դերը՝ որպես նորարարությունների դինամիկ կենտրոն:
Հետաքրքրաշարժ ու կարևոր իրադարձություններից է Ճապոնիայի նորարարությունների շաբաթվա շրջանակներում Techstars Tokyo Demo Day միջոցառումը, որի ընթացքում ճապոնական և արտասահմանյան 12 ստարտափներ 79 երկրներից/տարածաշրջաններից, ներկայացրեցին 3-ամսյա արագացված ծրագրի արդյունքները։
Միևնույն նորարարական շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ GCV Asia Կոնգրեսը, որը միավորեց կորպորատիվ վենչուրային կապիտալի (CVC) առաջնորդներին ամբողջ աշխարհում՝ հիմք ստեղծելով համագործակցությունների ու գիտելիքների փոխանակման համար:
Մեկ այլ նշանակալի իրադարձություն է Messe Nagoya-ն՝ Ճապոնիայի խոշորագույն առևտրային տոնավաճառներից մեկը, որը մեկ հարկի տակ միավորեց արդյունաբերության տարբեր ոլորտներ:
Քանի որ ընկերությունները բախվում են աշխատուժի պակասի, տատանվող գների և տեխնոլոգիական առաջընթացի փորձություններին, Messe Nagoya-ն գործընկերներ գտնելու, նոր տեխնոլոգիաներ հայտնաբերելու և մեծ ազդեցություն ունեցող բիզնես բանակցությունների մեջ ներգրավվելու կարևոր ասպարեզ է ապահովում:
Վերջերս Ճապոնիայում տեղի ունեցավ ևս մեկ եզակի միջոցառում՝ «Together X Sensorium» միջոցառումը, որին մասնակցել է Grammy-ի թեկնածու դիջեյ և պրոդյուսեր Սթիվ Աոկին:
Սեպտեմբերի 4-5 Hitachi ընկերությունը հյուրընկալեց Hitachi Social Innovation Forum 2024-ը, որը խմբի ամենամեծ մասշտաբային միջոցառումն է Տոկիոյի միջազգային ֆորումում: Միջոցառումը հաճախորդների և գործընկերների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծելու ֆորում է։ Այն տեղի է ունենում արդեն 26-րդ տարին և ներկայացնում է Hitachi-ի կողմից ձեռնարկված գործունեության լայն շրջանակ՝ օգտագործելով տվյալներ, տեխնոլոգիաներ նոր արժեք ստեղծելու ու բիզնես գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող աշխատակիցներին աջակցելու, ինչպես նաև արհեստական բանականության զարգացման այս դարաշրջանում նոր լուծումներ առաջարկելու նպատակով:
Ճապոնիայի նվիրվածությունը նորարարությանn արտահայտվում է հեռանկարային իրադարձությունների և դինամիկ փառատոների միջոցով։ Ավանդական մշակութային տարրերը ժամանակակից տեխնոլոգիաների հետ ինտեգրելով՝ Ճապոնիան իրեն դիրքավորում է որպես նորարարության կենտրոն, որը ոչ միայն նշում է իր հարուստ ժառանգությունը, այլև նոր չափանիշներ է սահմանում տարբեր ոլորտներում:



