Առաջին հայացքից պարզ և հականալի է, թե ով է քանդում և ինչ նպատակով, սակայն պետք է կարողանալ հասկանալ, թե ինչն է առիթ տվել նրան նման որոշում կայացնել: Եթե նոր ,,Երևան սիթի,, կառուցելու կարիք է զգացվել, դա նշանակում է որ ,,Երևան սիթի,, համալիրը ծաղկում է, իսկ ո՞վ է նպաստում ծաղկմանը, բնականաբար նույն ժոովուրդը, որը, ի դեպ, բացահայտ կամ անբացահայտ բողոքում է օլիգարխիայի գործողություններից:

Ստացվում է որ, ժողովըուրդը ինքը, գիտակցաբար կամ անգիտակցաբար ամեն անգամ որևէ ապրանք գնելով, մեկ քար քանդում է և ստիպում է օլիգարխին քանդել փակ շուկան ու այնտեղ սուպերմարկետ կառուցել, քանի որ օլիգարխի գլխում նման միտք չէր ծագի, եթե շահ չտեսներ այդ գործում կամ ավելին, վնաս տեսներ մյուս հանրախանութներում...

ի՞նչ անել _ նման իրավիճակներում, երբ բոլոր ,,զենքերը,,, գտնվում են հակառակորդի մոտ, անիմաստ է անզեն դուրս գալ պայքարի.
Այն պարտության մատնվելուց զատ, դառնում է մեծ հիասթափությունների պատճառ....
Նման իրավիճակներում արդյունավետ գործում է միայն սրի դեմ - խելք տարբերակը...այն իրենից ենթադրում է առաջացնել օլիգարխի բիզնեսի ծաղկման և ընդլանման հակառակ ռեակցիան, երբ ոչ թե գերշահույթից կակավելանան Երևան սիթիները, այլ վնասներից կսկսեն նվազել:

Անհրաժեշտ է հասարակությանը վարժեցնել դադարեցնել ,,Երևան սիթիից,, առևտուրը մի շարք միջոցառումների շնորհիվ, անարդյունավետ բողոքի ակցիաների փոխարեն կամ գոնե դրանց զուգընթաց, ինչը իր հերթին կնպաստի նաև միջին բիզնեսմենների գոյատևմանը և անգամ զարգացմանը:

ՀԳ 1 Ի վերջո գումարը նախևառաջ սպառողի ձեռքում է
ՀԳ 2 Սուպերմարկետից առևտուր անելով ,,ցիվիլ,, չեն դառնում: ,,Ցիվիլ,, դառնում են, ապա նոր միայն սկսում առևտուր անել սուպերմարկետից (մի օրում ,,քաղաքակիրթ,, դարձած որոշ մարդկանց համար)..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել