Էսօր ձեռքի հետ լսում էր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատը։ Ով չգիտի, հիմա Թովմասյանի պաշտպանական ճառի փուլնա։
Ես, անշուշտ, իրավաբան չեմ - հակառակը, ինժեներ մարդ եմ, բայց մեղադրանքում էնպիսի տարօրինակություններ ու աբսուրդ բաներ էին, որ անգամ ինձ էր ակնհայտ, որ ըտեղ իրավաբանություն չի կարա լինի։ Որովհետև չի կարա տրամաբանական տարրական սխալը լինի իրավաբանություն։
Բայց մի քիչ լսելով՝ ես, ինձ թվումա, որ հասկացա, թե ինչի վրայա իրականում հիմնված էդ գործը։ Ուրեմն այն բանից հետո, երբ սկսվելա "Հեռացնել Հրայրին" օպերացիան, ինչքան քննիչ ու ոստիկան կա, սաղին լծել են էդ գործին։ Իրենց հերթին ոստիկանները գործին լծել են իրենց շտատնի ստուկաչներին, վերջիններիս собутильник-ներին, տռասի մարմանավաճառուհիներին, ևն, ևն։ Սա կոչվումա "օպերատիվ տվյալներ հավաքել"։
Մեկն էկել, ասելա, թե․ "բա Հրայրի հոր տունը ռեմոնտ են արել, կռիշում էլ կժով ոսկի կա", էն մյուսը բա․ "գրիչների թաքուն ցեխ ունի"։ Թաղային տեսուչ Պողոսն էլ գրելա, թե բա․ "էսինչ քուչի հաստիքային ալկաշ Վալոդը առաջին շշի վերջում ասելա, որ էս շենքը Հրայրիննա, նոտարներից ա խլել"։
Ըտեղ գնացել են էդ նոտարներին բերել, հարցաքննել, նրանք էլ․ "հա, հա, Հրայրիննա, բա ումնա՞"։ Վերջ ու մնացած բոլոր փաստերը, որոնք ձեռքի տակ հայտնվել են․ ընտեղ արևի մայր մտնելու փաստը, Քենեդու սպանության փաստը ևն, բերել մտցվել են գործի մեջ որպես ապացույց, որ Հրայր Թովմասյանը հանցանքա գործել։ Նու, իհարկե, ալկաշ Վալոդիկից ստացած "օպերատիվ տվյալի" պահը գործում չեն ներառել, բայց դատը մի քիչ որ լսեք, ակնհայտա, որ էդ "օպերատիվ տվյալից" բացի այլ բանի վրա հիմնված չի։ Ու դրա համարա գործը սենց աբսուրդ։
Ու ի դեպ, սա միակ դեպքը չի։ Հիշեցնեմ, որ Խաչատուրովի գործում էլ էին որոշել, որ "էս գույքը իրականում Խաչատուրովիննա" ու դրա հիմքում էն էր, որ գյուղից մեկն ասել էր, որ գյուղի արդեն մահացած չոբաննա իրան ասել, թե Խաչատուրովիննա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/pfbid02GoNSUBQ3Tw6UMiuop1H1W4QDWj1U5yGaERJTtiJ8HgCFT1iHyiCCG3aPGnS47E7Tl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել