Հարցին՝ կա՞ն քաղաքական հայտ ներկայացնելու ծրագրեր, թե՞ ոչ, Սյամոն ասել է, թե ընդգրկված է «Ազատական» կոչվող կուսակցության մեջ, որին շուտով կանդամկցեն նաև «ճանաչված մարդիկ», և որը, եթե լինեն ընտրութուններ, կմասնակցի ընտրություններին: «…բայց ես չեմ լինելու առաջին դեմք, կուսակցության նախագահ կամ… ինձ հրավիրված եմ էդ թիմից: Եթե թիմը հաջողություն կունենա ինչ-որ հարցերի շուրջ, իհարկե, մեծ հաճույքով բանակով կզբաղվեմ»:
Սյամոն էլ, վերոհիյալ ուժն էլ, որի մասին թերևս չնչին թվով մարդիկ են տեղյակ, հենց այսօրվանից կարող են տուն գնալ. ընտրություն լինի-չլինի, Սյամոյի օգտին 1% անգամ քվեարկող չի լինի, իսկ նրա այն հույսը, թե առաձնապես աչքի չընկնելով կարող է օգնել կուսակցությանը ձայնել հավաքել, իզուր են. ոնց էլ չլինի, հայտնի կլինի, թե ինքը որքանով այդ ուժի հետ կապ ունի:
Ազատականը չէ, ուզում է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունն էլ լինի, ոչ մի կերպ շանս չի ունենա, եթե հանկարծ պարզվի, որ Սյամոն տվյալ ուժի հետ նույնիսկ դույզն-ինչ առնչություն ունի: Ինչքան Հակոբյան Աննան ունի նամուսով կնկա համարում, այնքան էլ Սյամոն՝ ռեյտինգ…