Հաշվի առնելով Սյամոյի ով լինելը՝ կարելի՞ է նրա ասածները «հալած յուղի» տեղ ընդունել: Եթե Սյամոն ռեալ ինֆորմացիա է հայտնում՝ առանց մանիպուլացնելու, ապա բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Միաժամանակ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նախկին իշխանությունները չարեցին այն, ինչ որ կարող էին անել՝ ռուսների խնդրանքները բավաարելով, իսկ ահա եկել է Նիկոլն ու փորձում է այսպեսդ վարվել:
Նախկին իշխանությունները, ի տարբերություն ՔՊ-ական վիժվածքի, բավարար լայնությամբ քթի ծակ ունեին ու բավարար խելք՝ հասկանալու, որ շատ իմաստներով ռուսական սահմանապահ զորքերը Հայաստանին ավելի են պետք, քան՝ հակառակը: Նախկին իշխանություներն անվտանգությունից գլուխ էին հանում, ցինիկ գրանտակերներ չէին, որ հանուն դրսի ինչ-որ ուժերի սեփական երկիրն անվտանգային ռիսկի ենթարկեին՝ օբյեկտիվորեն սահմանները լիարժեքորեն պահել չկարողանալով: Նրանք փորձում եին Ռուսաստանին շահագրգռել, Հայաստանին կապել, որ պահեին արյամբ ու քրտինքով ձեռք բերվածը, Հայաստանն ընդամենը Թուրքայի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկապ միջնորմ չսարքեին,այլ ամրացնեին հայկական ամրոցը:
Նիկոլը եկել է՝ Կովկասի մեջտեղից թուրքերին բաժանող հայկական միջնորմը վերացնելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2743
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել