Որպես «օրինակելի» պատգամավոր ու «ժողովրդի ծառա» Գռզոն նույնպես հայտարարագիր է ներկայացրել՝ փորձելով ապացուցել, թե անչափ թափանցիկ է, ալան-թալանից հեռու, բայց միևնույն ժամանակ շնորհիվ իր տաղանդների` գերբարեկեցիկ կյանքով ապրող:

Գռզոյի հայտարարագիրը, ինչպես կարելի էր ակնկալել, գերհագեցած է ստացվել, և սա՝ այն դեպքում, երբ վերջին տխմարին էլ է պարզ, որ այն, ինչ-որ տեղ է գտել այդ թղթի կտորում, թերևս 1%-ն էլ չի կազմում այն իրական ունեցվածքի, որ ՔՊ-ական բիզնես ասը հասցրել է կուտակլել տարեցտարի:

Մասնավորապես՝ պարզվում է, որ տարվա սկզբում Գռզոյի տնօրինության տակ է եղել ընդհանուր առմամբ 34 անշարժ գույք, որից 7-ը՝ հողամաս՝ Հայատանի տարբեր հատվածներում ու բնակավայրերում, 19՝ հասարակական նշանակության շինություն, 3՝ բազմաբնակարանային բնակելի շենք և այլն: Տվյալ տարվա ընթացքում Գռզոն հասցրել է օտարել հասրակական նշանակության 2 շինություն ու 1 հողամաս, իսկ տարվա վերջում Գռզոյի տրամդրությանն տակ գտնվող անշարժ գույքը կազմել է 6 հողամաս, 17 հասարակական նշանակության շինություն, 3 բազմաբնակարանային բնակելի շենք, 1 երևանյան բնակարան, 2 հողին ամրացված այլ անշարժ գույք և այլն: Պարզվել է, որ Գռզոն մեքենա չունի, փոխարենը հսկաական ծավալով արժեթղթեր և այլ ներդումներ ունի տարբեր ՍՊԸ-ներում ու ԲԲԸ-ներում.տվյալ տարվա վերջում առկա համապատասխան մալի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5մլրդ 522մլն դրամ, հանձնված և վերադարձված փոխառությունների ծավալը՝ 550մլն դրամ,իսկ ահա որպես թանկարժեք գույք Գռզոն հայտարարագրել է 5 գորգ, 11 արվեստի գործ, 2 կահույք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 154,5 մլն դրամ: Առանձին պատմություն է նրա ժամացույցը, որ գնահատվել է 23 մլն կամ մոտ 60000 դոլար: Տվյալ տարվա սկզբում Գռզոյի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 269,099.99 ռուբլի ու 16,317,069 դրամ, իսկ ահա տարվա վերջում՝ 65,797,877 դրամ: Ինչ վերաբերում է կանխիկ գումարին,ապա այն տվյալ տարվա վերջում Գռզոյի մոտ եղել է 6,693,369,217 դրամ, 1,913,385 դոլար և 185000 եվրո: Հաշվետու տարում տարբեր ՍՊԸ-ներից ու ԲԲԸ-ներից Գռզոն ստացել է ավելի քան 2125000 դոլար եկամուտ: Արքայավայել հանգստի վրա ծախսել է մոտ 94000 դոլար, միանվագ ծախսերն էլ կազմել են մոտ 192000 դոլար: Գռզոն մասնակցություն ունի այնպիսի առևտրային կազմակերպություններում, ինչպիսիք են <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն,<<ԱՌԱՋ>> ՍՊԸ-ն, <<ԲՋՆԻ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ն, <<ԳԼՈԲԱԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ն, Երևանի << Զովք>> գործարան>> ՀՁ ԲԲԸ-ն, <<ՊՈԼԻՊԼԱՍՏ>> գործարան>> ՀՁ ԲԲԸ-ն, <<ԵՐԵՎԱՆԻ ԱԼՐԱՂԱՑ>> ԲԲԸ-ն, <<ԻՆԼՈԲԲԻ>> ՍՊԸ-ն, <<ՆԱՐԵԿ>> ՍՊԸ-ն, <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ-ն, <<ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ>> ՍՊԸ-ն:

Սա՝ Հայաստանումիսկ որքան է կազմում Գռզյոի իրական հարստութունը տարբեր օտար երկնեւոմ ու չհարկվող օֆշորներում,կարելիէ մ իայն ենթադրել,բայց կակսած չկա,որ ի դեմս նրա գործ ունենք մուլտիմիլիադատեր մեկի հետ, որը, համարումէ,որ այս աշխարհում եթե կա մեկը,ով արժան է ու պետք էլ ավ ապրի, ապա դա հենց ինքն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել