Տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող ուժերին առաջարկելով կլոր սեղանի շուրջ բռնվել բանավեճի ու ուղղակիորեն հայտնել Հայաստանի ապագայի վերաբեյալ ունեցած դիրքորշումը՝ Սյամոն արևմտամետներին կոչ է արել առանց ամաչելու արտահայտվել ու հայտնել, որ իրենք կողմ են հանդես գալիս Թուրքիայի՝ Կովկասի վրա ունեցած ազդեցության մեծացմանը՝ Հայաստանը տեսնելով որպես թյուրքական աշխարհի մի մաս: «Արտահայտվե՛ք, ըտեղ ամոթ բան չկա. դու էդձև ես մտածում»,-հորդորել է Սյամոն:

Սյամոն, ինչպես հայտնի է, դժվարությաբ է քողարկում Հայաստանը որպես թյուրքական աշխարհի մաս տեսնելու իր ցանկությունը: Նրա կողմից տարվող ամբողջ պրոպագանդան հենց դրան է ուղղված: Բայց Սյամոն կարծես թե ուղիղ տեքստով այդ մասին վախենում է խոստովանել: Սեփական մտածելակերպը հանրությանը բացահայտելն ամոթ բան չհամարող Սյամոն ինչո՞ւ անձամբ չի անում դա իրեն բնորոշ ուղիղ ձևով: Թող կանգնի ու խրոխտաբար հայտարարի, որ, այո, Հայաստանի ապագան էրիվանացումն է: Ինչո՞ւ է ձևեր թփում, հանիրավի արհամարհված հերոսի ձև ընդունում, հայրենասեր խղում:

Այդպես է վարվում, քանի որ վախենում է, որ եթե ամբողջությամբ ու ուղիղ տեքստով ասի, որ ինքը ադբեջանամետ է կամ այդ երկրի ազդեցության գործակալն է, արցախցիները կարող են թքել երեսին, ու կործանվեն Սյամոյի ունեցած պլանները, որոնք նրան մեծ եկամուտներ ու ազդեցություն են խոստանում:

Ուրիշներին հուշելը կամ խորհուրդ տալը հեշտ է, իսկ անձամբ սեփական խորհուրդներին հետևելը՝ դժվար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել