Ի պատասխան հարցմանը՝ ի վերջո Snoop Dogg-ի համերգը կայանալո՞ւ է, թե՞ ոչ, և պետբյուջեից համերգի համար վճարած գումարը վերադարձվելո՞ւ է, թե՞ ոչ, Հ1-ի Պետիկի կնիկ Անդրեասյան Ժաննայի նախարարությունից հայտնել են, որ համերգը կարող է կայանալ այս տարի. «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն բանակցում է երգչի հետ համերգի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է պետբյուջեից համերգի համար վճարված 2,3 մլրդ դրամին, ԿԳՄՍՆ-ից ասել են, որ քանի որ ներկայումս փորձ է արվում հստակեցնել համերիգի ժամկետռները, հարցին վերջնական պատասխան կարող է տրվել միայն համերգի կայանալուց հետո։

Ակնհայտ է, որ 2,3 մլրդ դրամի ճակատագիրն այդպես էլ մնալու է անհայտ նույնիսկ այն դեպքում, եթե համերգը, այնուամենայնիվ, տեղի չունենա: Ավելին՝ շատ հնարավոր է, որ ոչ մի բանակցություններ էլ չեն տարվում ռեփերի հետ, այլ ուղղակի այդ մասին ասվում է, որպեսզի հստակ պատասխան չտրվի այն հարցին, թե ո՞վ է ներկայումս այդ մոտ 6 մլն դոլարը տնօրինում:

Նիկոլի համար համերգի թեման իրականում բավական նուրբ հարց է՝ հաշվի առնելով հատկապես նրա հանրային վարկանիշի անկումային վիճակը: Եթե գտնեն, որ համերգը կարող է քաղաքական գլխացավանք դառնալ ու տեղի տալ քննադատությունների, սպանես էլ՝ համերգ չեն անի, եթե հակառակը, ապա համերգը կկայանա: Ավելին՝ շատ հնարավոր է, որ բյուջեից հավելյալ միջոցներ էլ հատկացվեն՝ համերգի անվան տակ փող լվանալու, Աննայի ընտանեկան բյուջեն լցնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել