Tert.am-ը գրում է.
Վերջնարդյունքը կախված կլինի ցուցարարների գործողություններից և իրավապահների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու պատրաստակամությունից. այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանում վարչապետի հեռացումը պահանջող զանգվածային ցույցերին և ակցիաներին:
Ըստ Զատուլինի՝ Փաշինյանն առայժմ իր պաշտոնը պահպանում է հանրության՝ Ադրբեջանի հետ նոր պատերազմից վախենալու շնորհիվ:
«Ինձ թվում է, որ հետագա բոլոր զարգացումները կախված են նախ բողոքողների մինչև վերջ գնալու պատրաստակամությունից, և երկրորդ՝ նրանից, թե արդյոք իրավապահ մարմիններն ու ծառայությունները կհամաձայնեն հետևել Փաշինյանին, որտեղ էլ նա գնա՝ ցանկանալով դադարեցնել բողոքի ալիքն ու ճնշել ընդդիմությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: