Հայտարարելով, որ կարող են ոչ միայն սահմանին սյուներ կանգնեցնել, այլև պատ կառուցել, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան՝ Նիկոլը տխմարագույն մի միտք է արտահայտել՝ ասելով.«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից, լեգիտիմությունից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի»: Ըստ Նիկոլի՝ իրենք Տավուշի հատվածում ստեղծում են այսօրվա աշխարհում հնարավոր գոյություն ունեցող ամենավստահելի և ամենահուսալի երաշխիքը:

Նիկոլը ո՞ր մոլորակից է, առասպելական Նիբիրուի՞ց… Նախ Տավուշում տեղի ունեցողը ոչ թե դեմարկացի է, այլ դրա անվան տակ տեղի ունեցող հողերի հանձնում: Վկայությունը Ադրբեջավից եկող հայտարարւթյուններն են այն մասին, որ իրենց թելարանքով Նիկոլը հետ է վերադարձրել իրենց իսկ գյուղերը: Եթե դեմարկացիա լիներ տեղի ունեցողը, ապա նախ՝ այն պետք է սկսվեր ոչ թե Տավուշից, այլ այն հատվածներից, որոնցից ներս է մխրճվել թուրք ասկյարը, ապա՝ նույն Տավուշում կային թուրքի վերահսկողության տակ գտնվող հսկայական տարածքներ: Քանի՞ հեկտարն է այդ տարածքներիկ վերադարձվել Հայաստանին:

Մյուս կողմից՝ չեղած դեմարկացիան ներակայացնել որպես երաշխիք այն դեպքում, երբ դու ինքդ էիր հայտարարությում, որ չես կարող տալ պատերազմի չբռնկման երաշխիք, քանի որ 7 օր կարող է խաղաղ լինել, իսկ 8-րդ օրը թուրքը հարձակվի, կարղ է միայն պրոֆեսիոնալ մանիպուլյատորը:

Ինչպես այս, այնպես էլ բոլոր ժամանակներում գոյություն ունեցող աշխահներում միակ երաշխիքը եղել է պետութան հզորությունը, այն զենքերի տեսակները, որոնք տիրապետում է երկիրը, օրինակ՝ ատոմային զենքը: Մի դեպքում, երբ բոլորիս աչքի առաջ փլուզվում է հետսառըպատերազմյան աշխարհակարգը, ինչպե՞ս կարելի է նման մտեքեր արտահայտել: Լա՛վ, չե՞ն տեսնում՝ ինչ է աշխարհում կատարվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել