Նիկոլը կրկին հայտարարել է, թե ՀՀ սուվերեն տարածքից անգամ մի միլիմետր չի տրվում թշնամուն. ոչ թե նոր սահման են գծում, այլ վերարտադրում են ԽՍՀՄ պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցած սահմանը: Ընդ որում՝ նա սա համարել է մեծ հաջողություն ու հույս հայտնել, որ ժողովուրդը նույնպես ինչ-որ պահի կգա այդ համոզման:

Մեծ հաջողություն ո՞ւմ համար… Միակ սուբյեկտը, որ շահում է այս պրոցեսից, Իլհամն է՝չհաշված, իհարկե, Բաքվի աշխարհաքաղաքական հովանավորներին ու մեծ եղբորը: Նույնիսկ ՔՊ-ն չի շահում այս ամենից, քանզի ակնհայտորեն պրոցեսը հարվածի տակ է դրել Նիկոլի իշխանության ապագան՝ բյուրավոր մարդկանց փողոց դուրս բերելով: Սա խոսում է այն մասին, որ Իլհամն այնպիսի կոմպրոմատներ ունի ՔՊ-ականների ու անձամբ Նիկոլի դեմ, որ դրանք ահից Նիկոլն ափալ-թափալ փորձում է բավարարել Ադրբեջանի ախորժակը՝ հույս ունենալով գոնե դրանից հետո գլուխը հանգիստ դնել բարձին:

Մյուս կողմից՝ խիստ կասկածելի են թվում Նիկոլի այն խոսքերը, թե ՀՀ սուվերեն տարածքից ոչինչ չի տրվել թուրքերին: Մասնավորապես՝ հարց է առաջաում՝ եթե Հայաստանի հետ ոչ մի կապ չունեին այդ տարածքները, որտեղ հայ ժողովուրդը անհիշելի ժամանակներից կենսագործունեություն է ծավալում, ինչո՞ւ էր 2021-ին Նիկոլը գյուղացիներին բոլորովին այլ բան ասում՝ խոստանալով կտրել սեփական վերջույթները, բայց չստորագրել «սև թուղթը»: Ինչո՞ւ սևը դարձավ վարդագույն: Ի՞նչ կատարվեց:

Կատարվեց այն, որ Իլհամը հերթական անգամ Նիկոլին պատին դեմ տվեց՝ սպառնալով հանրայնացել ասենք Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որտեղ, ըստ երևույթին, հնչել էին այնպիսի հայտարարություններ, որոնք անխուսափելիորեն պայթեցնելու էին Նիկոլի աթռը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել