Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվի դատարանը երկարացրել է Վարդանյանի կալանքի ժամկետը:

Արցախի նախկին պետնախարարը ապրիլին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Որոշ ժամանակլ անց նա հացադուլը դադարեցրել էր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպեմբերի վերջին օկուպացված Արցախում ապօրինաբար ձերբակալել և Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել