Դեբետ գետի հունից դուրս գալու հետեւանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել Ախթալայում: Այս մասին հայտնում է բնապահպան Օլեգ Դուլգարյանը` Ախթալայից:

«9-10 բնակավայր այս պահին արգելափակված են: Այս պահին չի երեւում, ե Ախթալայի կամուրջը այս պահին գոյություն ունի, թե գոյություն չունի, որովհետեւ ջրի տակ է հավանաբար: Նույնիսկ ջուրը քաշվելու դեպքում այն անանցանելի կլինի: Բայց դեպի կամուրջ գնացող ճանապարհը քանդված է, գետը տարել էիր հետ, ճանապարհը տեղ-տեղ նանեւ փլուզված է, Մ6 մայրուղին է, դեպի Շնող եւ Թեղուտ գնացող հատված է:  Այստեղ նաեւ բնակելի կամ բիզնես կառույցներ կան, որոնք կամ ամբողջությամբ կամ մասամբ մնացել են ջրի տակ: Հուսանք, որ ամե ինչ վերահսկելի է, հուսանք, որ զոհեր չկան»,-ասաց նա:

 Բնապահպանը նշում է, որ Մ6 մայրուղու մի մասը գոյություն չունի, այ երկաթգծի հետ միասին քանդվել է, ինչը նշանակում է, որ Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան բնակավայրերը, Շնող, Թեղուտ բնակավայրերը արգելափակված են եւ հասկանալի չէ, թե ինչքան ժամանակում մարդիկ կկարողանան անցնել դեպի ճանապարհ:

«Դեպի Մ6 մայրուղի ճանապարհը այս պահին անհասանելի է եւ տեղեկություն չկա, թե երբ այն կարող է  վերականգնվել եւ կարող է հումանիտար մեծ դժվարություններ ստեղծվել»,-ասել է Օլեգ Դուլգարյանը` նշելով, որ ինքը նույնպես արգելափակված է, քանի որ գտնվում է Փոքր Այրում գյուղում:

Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել