Իր ուրբաթօրյա անակնկալ ուղերձում Նիկոլը հաստատել է ու վստահեցրել, որ մինչև վերջ ու ցանկացած գնով կյանքի է կոչելու «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը: «2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ»,-մասնավորապես՝ հատարարել է հայ ժողովրդի պատիվը գետնով տված արարածը:

Նիկոլի խոսքերը հնչում են ոչ միայն Տավուշում կատարվողի, այլև ամսի 26-ին կայանալիք մեծ հանրահավաքի ֆոնին: Նիկոլի ուղերձը հետևյալն է՝ փետով էլ ծեծեք, մեկ է, աթոռս չեմ թողնի, ողջ ազգն էլ լցվի փողոցներ, կաբինետս չեմ լքի, կրակեք էլ, Իլհամին չեմ դավաճանի:

Նիկոլը մտել է մի այնպիսի ծրագրի տակ, որի տակից չի կարողանալու դուրս գալ: Նրա վզին դրված է Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի վասալը սարքելու միսիան, Հայաստանը դարձենլու մի ինչ-որ գաճաճ, ոչ մի արժեք չունեցող տարածաշրջանային կիսասուբյեկտ, որի տարածքում մի քանի տասնամյակ հետո պետք է ավելի շատ թուրք ու ադրբեջանցի բնակվի, քան հայեր: Սա է Նիկոլի ծրագիրը,որը լեգիտիմացնելու համար նա շահարկում է 2018-ն ու 21-ը:

Նա դա անում է՝ակնարկելու նաև այն մասին, որ ինքն իրեն լեգիտիմ է համարում բոլոր դեպքերում՝անկախ նրանից, թե ամսի 26-ին քանի հոգի կհավաքվի հրապարակում: Նիկոլի այս ինքնավստահության աղբյորը, իհարկե, արևմտյան հատուկ ծառայություներն են, որոնց թելադրանքով էլ Նիկոլը Երևանը սարքում է Էրիվան: Նիկոլին ասել են, որ լեգիտիմության մասին չմտածի. իրենք են գնահատական տվողները, իրենք ասում են, որ սաղ OK է, չկա մեկը ՔՊ-ից ավելի լեգիտիմ նույնիսկ եթե հենց հիմա Գռզոյի կողմից նախապատրաստվող խմբերը մարդ հոշոտեն կամ ասենք ամսի 26-ին այնպիսի մի բան սադրեն, որ երևակայելն անգամ անհանար լինի:

Նիկոլը երկրում քաղաքացիական պատեազմ էլ կանի, բայց աթոռը չի թողնի. գնալու տեղ չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել