Երեկ անակնկալ կերով հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարարությունը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել է Մոսկվա խորհրդակցության համար:

Սա աննախադեպ մի բան է, ինչը չի կարղ հետևությունների տեղիք չտալ: Նախ միջազգային հարաբերություններում որևէ երկրի կողմից իր դեսպանին մեկ այլ երկրից հետ կանչելը դիտարկվում է որպես հստակ դիվանագիտական ժեստ՝ ուղղված համապաասխան երկրին: Ըստ էության, առավել վառ արտահայտված բողոքի նոտա է, որին կարող է հաջորդել դիվանագիտական հարաբերությունների խզումը:

Թե ինչով կարող է պայմանաորված լինել Մոսկվայի այսօրինակ ժեստը, ակնհայտ է. օրերս Նիկոլը, անուններ չտալով, մեղադրել էր ՀԱՊԿ երկու երկրի 44-օրյայում Ադրբեջանին օգնելու համար: Ակնարկում էր Բելառուսին ու Մոսկվային, և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել ոչ մեկի համար: Մոսկվան էլ, ըստ երևույթին, որոշել է հենց նման կերպ արձագանքել Նիկոլի մեղադրանքներին: Ընդ որում՝ բացառված չէ, որ հաջորդիվ «Շռան Վաղոն» հետ կանչվի ՌԴ-ից կամ հենց Լավրովն էլ նրան վտարի. հայ-ռուսական հարաբերություները հասել են մի կետի, որտեղ ամեն ինչ հնարավոր է:

Մյուս կողմից՝ բացառված չէ, որ դեսպանին հետ կանչելը ոչ միայն Նիկոլին ուղղված մեսիջ է, այլև Կովկասում տարվող քաղաքականության սկզբունքային վերանայման արդյունք. Լուկաշենկոյի՝ Մեհրիբանի երկրի մասին արած վերջին հայտարարությունը՝ Կովկասում ՌԴ քաղաքականության կոնտեքստում, հուշում է, որ ինչ-որ բան է խմորվում՝ մեզ համար շատ վտանգավոր:

Մյուս կողմից, փաստորեն, Հայաստանում ընթանում են գերբուռն ներքաղաքական պրոցեսներ և գուցե այդ հանգամանքն էլ կապ ունի Կոպիրկինին հետ կանչելու փաստի հետ, իսկ թե կոնկրետ ինչ կապ, կարող է պարզ դառնալ առաջիկայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել