Բածկան, պայմանավորված իլհամի կնոջ հանդեպ ունեցած խորը զգացմուքներով, փաստորեն, փորձելու է զբաղվել ադրբեջանական շահերի լոբբինգով: Նա վաղուց է դարձել Բաքվի ու Մոսկվայի միջև յուրատեսակ կամուրջ՝ չթաքցնելով ադրբեջանցիների հանդեպ ունեցած իր ջերմ զգացմունքները՝ հաճախ հանդես գալով Հայաստանի հասցեին թունոտ հայտարարություններով: Ի դեպ՝ նա այսպիսի կեցվածք է ունեցել նաև նախահեղափոխական շրջանում, ուղղակի հեղափոխությունից հետո առիթավորվելով՝ առավել համարձակ է սկսել Բաքվի շահերի լոբբինգով զբաղվել՝ դրանից մեզ համար բխող բոլոր հետևանքներով:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը որպես տարածաշրջանի լիդեր հռչակած Լուկաշենկոն փորձելու է առաջ տանել այն գաղափարը, որ Բաքվի ախորժակի լիարժեք բավարարումը կարող է բխել նաև Մոսկվայի շահերից: Հիմա աշխարհաքաղաքական կենտորնները պայքարում են Իլհամին իրենց թևի տակ քաշելու համար՝ մրցակցելով այն հարցւոմ, թե ով ավելի ախորժելի մենյու կներկայացնի սլավոն տղամարդկանց կրքոտ սիրահար Մեհրիբանի ամուսնյակին:
Իլհամի պլան մինիմումը «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է, մաքսիմումը՝ Երևանը: Ակնհայտ է, որ եթե Բածկան խաղադրույք է կատարում Բաքվի վրա, ապա առաջ է գալու Նախիջևանի հետ ուղիղ կապի հարցը՝ կապ, որը, ինչպես պնդում է Իլհամը, պետք է դուրս լինի Երևանի վերահսկողությունից՝ դե ֆակտո կամ դե յուրե: Ասել կուզի՝ տարածաշրանում շատ շուտով կարող են «կենացները քաղցրանալ»՝ ծնելով մեզ համար անվտանգային լրջագույն ռիսկեր, իսկ եթե այս ամենի կոնտեքստում դիտարկում ենք նաև Տավուշում տեղի ունեցողը, Հայաստանի ապագան առավել քան մշուշոտ է թվում:
Ափսոս, որ Բածկան Աննային չի սիրում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել