Պարզվում է՝ ՔՊ-ական Դանիելյան Դավոյի վրա վելուծաբանի փոշի է նստել. որոշել է վերլուծել քաղաքական գործընթացները:

Մասնավորապես՝ անդրադարձել է Սրբազան շարժմանն ու կիսահռետորական հարց բարձրացրել՝ եթե ծավալվող շարժումը պահանջում է բանակցողի փոփոխություն, ապա ինչպե՞ս է պատկերացնում այդ փոփոխությունը: «Հակասահմանադրական փոփոխությունը ավելի կվնասի բանակցություններին, և հայկական դիրքերը էապես կթուլանան: Ուռճացված ակնկալիքների ու մեծ պահանջների սխալ ճանապարհը մենք մեկ անգամ անցել ենք՝ ստանալով պարտադրված զիջում, տարածքային և մարդկային կորուստներ»,-մասնավորապես՝ երկնել է «անալիտիկը»:

Դավոյի «անալիտիկ» մտքերը յուրատեսակ իմաստ են ձեռք բերում 2018-ին աշխարհի աչքի առաջ կատարված ողբերգության ֆոնին, երբ Նիկոլը, ոտնահարելով երկրում սահմանադրական կարգը, քուչեքում իշխանություն էր «քերում»՝ խոստնալով լուծել հայ ժողովրդին հուզող բոլոր պրոբլեմները: Եթե շարժվենք ինքնակոչ վելուծաբանի տրամաբանութամբ, ապա Հայաստանում, 2018-ից սկսած, գործում էր հակասահմանադրական իշխանություն առնվազը մինչև 2021-ի ընտրությունները: Եվուրեմն՝ ո՞վ էր իրավունք տվել Նիկոլին՝ որոշելու Արցախի ճակատագիրը կամ երկիրը տանելու մի պատերազմի, որի ելքը վճռված էր նախքան դրա սկսվելը: Բա այն ժամանակ ինչո՞ւ Դավոն Նիկոլին չէր հուշում, որ մաքսիմալիստական նկրտումները կարող են ազատել Իլհամի ձեռքերն ու փոշիացնել Արցախը՝ այն հավիտյանս Ադրբեջան սարքելով:

Դավոն փորձել է առաջ տանել Նիկոլի նարատիվները՝ պատերազմով վախեցնելով ու միևնույն ժամանակ չցանկանալով խոստովանել, որ պարտության մեղավորը հենց իրենք են, իսկ եթե հաջողվի ՔՊ-ից ձերբազատվել, տարածաշրջաում Հայաստանը կարող է անգամ հեգեմոն լինել՝ վերդարձնելով նախորդ տասնամյակների իր փառքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել