Իր իսկ բնակարանում ձերբակալված Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը դարձել է Նիկոլի հերթական զոհը. բացառապես գործ ունենք քաղաքական դրդապատճառներով տեղի ունեցած ձերբակալության հետ, որ կարող է պայմանավորված լինել ասենք Սրբազան շարժման ուժգին թափով, այդ շարժման շարքերում արցախծիների առատությամբ:

Նիկոլը, ըստ երևույթին, ցանկացել է մեսիջ հղել Հայաստանում գտնվող Արցախի քաղաքական էլիտայի մի մասին առ այն, որ եթե շարունակեն համակրել շարժմանը, ապա ինքը ոչնչի առաջ չի կանգնի ու կձերբակալի բոլորին հատ-հատ: Իսկ թե ինչու է հենց Ասկերանի քաղաքապետը ընտրվել որպես գործիք, կարելի է միայն ենթադրել:

Նիկոլը, ակնհայտորեն պայմանավորված իր ներքաղաքական վախերով, խոստացել է լուծել Հայաստան բռնագաղթած արցախցիների օրհասական խնդիրները, գումար չխնայել նրանց բարեկեցությունը կառուցելու համար: Մինչդեռ փաստ է, որ շարժման մասնակցների թվում քիչ տոտոկոս չեն կազմում արցախցիները, որոնք, լինելով գիտակից հայեր, մեկ օր առաջ ցանկանում են թուրքական այս խամաճիկներից ազատվել՝ վերագտնելու իրենց հայրենիքը: Սա է, որ անհանգստացնում է Նիկոլին, սա է, որ ստիպում է նրան կրկին օրենք խախտել ու թքել իր իսկ «ժողովրդավարության բաստիոնի» երեսին:

Պրոբլեմն չունի. խոստացել են բոլոր դեպքերում դեմոկրատ համարել, միայն թե կարողանա պահել իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել