Երևանը, Արևմուտքի ճնշման ներքո, որոշել է սառեցնել համագործակցությունը ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմամբ, իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների։

«Այսպիսով, 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման շուրջ։ Մենք գրեթե հասել ենք համապարփակ, հավասարակշռված համաձայնության։ Սակայն գործընթացը կանգ է առել ոչ մեր մեղքով։ Արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշել է սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ:Մենք անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար», - ասել է Գալուզինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել