Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեց Երասխ գյուղի վարչական ղեկավար Վարդան Լևոնյանը:

Նա հայտնեց, որ սահմանային կետում այս պահին շարժ կա. նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս սահմանապահները օրեր առաջ դուրս են եկել նաև Ներքին Հանդից: Այս մասին NEWS.am-ին հայտնել էր Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։

Նշենք, որ Փաշինյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերի դուրս գալու վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել