Կարմիր բերետավորը «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան։

Այս մասին Համբիկ Սասունյանը պատմել է լրագրողներին։

Նա նշել է, որ գնալու է իրավական ճանապարհով և այդ քայլն արած անձը ենթարկվելու է պատասխանատվության։

Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել էին Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։

Նշենք, որ Բագրատ Սրբազանը այցելել է ԵՊՀ, այցից հետո գնալու է Ժուռնալիստների միություն, այնուհետև Գարեգին Նժդեհի հրապարակ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել