Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։

Այս մասին ԱԺ նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Դիմումում կային որոշակի փաստաթղթեր՝ այդ թվում սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար, մենք ուղարկել ենք ԱԱԾ՝ խնդրելով, որ պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքները մեզ ներկայացնեն, որ վարույթ նախաձեռնել չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել