Tert.am-ը գրում է.

Խաղաղապահների դուրսբերումը կապ չունի տարածաշրջանում սրացումների հետ, Իրանի և Իսրայելի գործոնն այստեղ ընդհանրապես չկա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ ԱԳՆ ՄՀՊԻ (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ) առաջատար գիտաշխատող, Միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը․

«Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել այդտեղ այլևս գոյություն չունեն: Բոլոր այն առաջադրանքները, որոնք դրված էին խաղաղապահների առջև, պարզապես այլևս չկան: Կոչենք իրերն իրենց անուններով՝ այն, ինչ տեղի է ունեցել 2023թ սեպտեմբերին Արցախում, էթնիկ զտում էր: Ռուսաստանն այդ ամենը չէր կարող կանխել մի շարք իրավական և քաղաքական պատճառներով: Իրավաքաղաքական կարևորագույն պատճառն այն է, որ  ՀՀ իշխանությունը պաշտոնապես հրաժարվել էր Լեռնային Ղարաբաղից»,- նշեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել