ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում ա տարածել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից արտահոսած ինֆորմացիայի վերաբերյալ, որով այնտեղից բանակցում են 290 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց ՀՀ-ում, Կոտ դ՛Իվուարում, Կոստա Ռիկայում և Բոտսվանայում ապօրինի ներգաղթյալներին տեղավորելու վերաբերյալ։ Մեր փառապանծ ԱԳՆ-ն ասում ա՝ Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, օրինակ` Ադրբեջանի, էական առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների ոլորտում, և ապօրինի ներգաղթյալների վերադարձը Հայաստան չի սպառնա նրանց անվտանգությանը և չի ոտնահարի նրանց իրավունքները:
Ո՞ւմ եք էշի տեղ դրել։ Ձեզ Կոտ դ՛Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ մի հարթության վրա են դրել, այ ուլեր, դուք եկել մարդու իրավունքների ոլորտը բարելավելո՞ւց եք խոսում։
Հըլը նայեք մի փոքր երկրում քանի՞ քաղբանտարկյալ ու ստատուսի համար քրգործերով դատվող ՄԱՐԴ ունեք։ Դուք էտ հարցում վաղուց ադրբեջանին էլ եք անցել, ինչ եք հիմա ոլորտի բարելավման մասին լոլոներ կարդում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել