«Ջոսի Մհերը», շարունակելով մեղադրանքներ ներկայացնել նախկին իշխանություններին՝ հենց նրանց հռչակելով պատասխանատուներից մեկը Հայաստանի ներկայիս վիճակի համար, ռուս քաղաքագետի հետ հարցազրույցում դատապարտել էր CEPA-ի կնքումը, ինչպես նաև փնովել Սահմանադրության փոփոխությունը, որով Հայաստանն անցում էր կատարել խորհրդարանական կառավարման ձևին: Մհերը, մասնավորապես, հայտարարել է, թե երբ արդեն իսկ պարզ էր, որ երկու լարի վրա խաղալը դառնում է անհնարին, Հայաստանը չվերանայեց իր այդ մոտեցումը՝ շարունակելով մի աչքը պահել Արևմուտքի ուղղությամբ: «Այս բոլոր քայլերի արդյունքը բերեց-հասցրեց մի կետի, երբ Հայաստանում Արևմուտքի աջակցությամբ, Արևմուտքի տեխնոլոգիաների շնորհիվ փաստացի տեղի ունեցավ մի հեղափոխություն, որի արդյունքւոմ իշխանության եկան մարդիկ, ովքեր արդեն սկսեցին բացեիբաց հակադրել Հայաստանի պետական շահերը Ռուսաստանին»,-մասնավորապես՝ հայտարարել էր չարչի Մհերը:

Միայն այն, որ ստիպված ենք այժմ մեկնաբանել Մհերի դուրս տված հերյուրանքները, կատարյալ աբսուրդ է. ախր Մհերը՝ ուր, քաղաքականությունը,բայց առավել ևս աշխարհաքաղաքականությունը՝ ուր: Սա նույն բանն է, որ երրորդ դաարանի կիրթություն չունեցող որևէ մսավաճառ սկսի խոսել բարձրագույն մաթեմատիկայից կամ աստղաֆիզիկայից՝ ստիպելով գիտական հանրությանը բորբոքվել դուրս տված տխմարություններից:

Օրինակ՝ հարց է առաջանում՝ եթե ՌԴ-ն տեսնում էր, որ Հայաստանում տեղի է ունենում իբր զուտ սորոսական հեղափոխություն, ինչո՞ւ Կրեմլը չաջակցեց Սերժ Սարգսյանին: Համապատասխան կաբինետից մի զանգը բավական էր, որպեսզի Հայաստանն այսօր չհայտնվեր այնտեղ, որտեղ է հիմա՝ խորը փոսում, որից երկիրը դուրս բերելու հավակնություն է դրսևորում «Ջոսի Մհերը»՝ ուտելով իր ռուս կուրատորների կուտը: Սերժ Սարգսյանին թողեցին միայնակ, իսկ նա, ով պետք է դառնար օրինական իշխանություների օրինական իրավահաջորդը, իշխանությունը տվեց Նիկոլին ու հեռացավ: Ո՞ւմ կամքը կատարեց ՌԴ-ից ժամանած հյուրը…

Սա՝ հեղափոխության մասով: Իսկ ահա ինչ վերաբերում է երկու լարի վրա խաղալուն, ապա այդ քաղաքականությունը բխել է բացառապես ՀՀ շահերից՝ նկատի ունենալով հատկապես այդ տարիներին իրավիճակն արցախյան բնակցություններում,երբ ասենք նույն Լուկաշենկոն կամ Նազարբաևը Հայաստանին ստիպում էին արագորեն ու աչալրջորեն վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ լավով՝ դրանով, ըստ էության, իրենց կատարյալ ու անվերապահ աջակցույունը հայտնելով Ադրբեջանին, ինչպես, ի դեպ այսօր: Ո՞ւմ փոխարեն էին նրանք խոսում կամ ո՞ւմ շուրթերի դերն էին կատարում…

Նախկին իշխանությունները փորձում էին վարել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն՝ ընդլայնելու Հայաստանի հնարավորությունների դիապազոնը, ստեղծել հակակշիռների այնպիսի մեխանիզմ, որը կերաշխավորեր հայ ժողովրդի ազգային շահի պաշտպանութունը: Ասել կուզի՝ Սարգյսյան-Նալբանդյան զույգը վարել է պրակտիկորեն անթերի արտաքին քաղաքականություն,որի շնորհիվ Հայաստանի հետ հաշվի են նստել բոլորը՝ Արևմուտքից՝ Հեռավոր Արևելք:

Հենց սա էր, որ չներվեց Հայաստանին՝ դուռ բացելով մի կողմից՝ Նիկոլի, մյուս կողմից՝ ջոսիմհերների առաջ. չլիներ Նիկոլը, ո՞ւր էր լինելու հիմա «Ջոսի Մհերը»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել