ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչին. Միքայել Աղասանդյանի փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Վիկտոր Վասիլևը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր դեսպան Վիկտոր Լվովիչ Վասիլևին», - ասված է փաստաթղթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել