ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:Հնչել են հայ և օտարազգի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգին ներկա են եղել Փաշինյանի կինը՝  Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանի կինը՝  Մարիամ Մարգարյանը, ԱԺ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հանրապետության կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ:

ԱԺ լրատվության վարչության կոմից հրապարակած այս ցանկն ամբողջական չէ։

Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներում, դասական համերգն ունկնդրել է նաև Ալեն Սիմոնյանի մայրը, որը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց բնակարանի պատշգամբից ցուցարարների վրա թքելու, ապա մեջտեղի մատ ցույց տալու արարքներով։

Ի դեպ, համերգին ներկա են եղել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը և այլք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել