Ալեն Սիմոնյանի հովանու ներքո կայացած դասական համերգին ներկա է եղել նաև նրա՝ ցուցարարների վրա թքող, մեջտեղի մատ ցույց տվող մայրը (Photo)


12:36 , 9 ապրիլ, 2024

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:Հնչել են հայ և օտարազգի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգին ներկա են եղել Փաշինյանի կինը՝  Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանի կինը՝  Մարիամ Մարգարյանը, ԱԺ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հանրապետության կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ:

ԱԺ լրատվության վարչության կոմից հրապարակած այս ցանկն ամբողջական չէ։

Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներում, դասական համերգն ունկնդրել է նաև Ալեն Սիմոնյանի մայրը, որը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց բնակարանի պատշգամբից ցուցարարների վրա թքելու, ապա մեջտեղի մատ ցույց տալու արարքներով։

Ի դեպ, համերգին ներկա են եղել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը և այլք։