Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպման մտադրության մասին Փաշինյանն ասել էր վերջին ասուլիսում։ «Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Տավուշի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել  և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետությունում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ոչ միայն  խորհրդային ժամանակներում, նաև դրանից հետո»,-ասուլիսում ասել էր Փաշինյանը։

Նա չէր բացառել նաև, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից։

Այդ ասուլիսից հետո ակտիվորեն շրջանառվում է Տավուշից 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին թեման։

Возможно, это изображение 4 человека

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել